Աշխարհ

08.12.2016 10:00


Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 70 թռիչք է չեղարկվել

Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 70 թռիչք է չեղարկվել

Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 70 թռիչք է չեղարկվել, 10–ը՝ ուշացել։ Այս մասին հայտնում է «Яндекс.Расписание»–ն։

Մոսկովյան ժամանակով 08.26–ի դրությամբ՝ Դոմոդեդովոյում չեղարկվել է 6 թռիչք, ևս 11–ը՝ ուշացել։ Շերեմետևոյում կուշանա 2 թռիչք, ևս 68–ը կչեղարկվի։ Վնուկովոյում 1 թռիչք է չեղարկվել։

ՌԴ Հիդրոմետկենտրոնի տվյալներով՝ ցերեկն օդի ջերմաստիճանը Մոսկվայում կլինի –5–ից –3°C։ Սպասվում են ձյուն, բուք, ձնահյուսք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը