Քիմ Քարդաշյանն ուզում է ամուսնալուծվել հիվանդ ամուսնուց
Համաձայն արտասահմանյան ԶԼՄ–ի՝ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի համբերության բաժակը լցվել է։ Նա հոգնել է իր ամուսնու՝ Քանյե Ուեսթի մշտական նյարդային պոռթկումները և տարօրինակ պահվածքը տանելուց, և կարծես թե աստղերի գեղեցիկ հեքիաթը հասել է իր ավարտին։
Ինչպես հաղորդում է «Us Weekly» ամսագիրը, 36–ամյա Քարդաշյանը հայտնել է իր մտերիմներին, որ անհապաղ ուզում է ամուսնալուծվել։ Սակայն նա դեռևս չի հանձնել փաստաթղթերը համապատասխան հաստատություն, քանի որ սպասում է, որպեսզի իր հիվանդ ամուսինը մի փոքր ուշքի գա։
«Որոշ ժամանակ կպահանջվի, մինչև որ Քիմը կկարողանա դա անել»,–պատմել է լրագրողներին Քարդաշյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը։ Նրա խոսքերով՝ Քիմն ամեն ինչ անում է, որպեսզի իր 3–ամյա դուստր Նորթը և որդի Սեյնթը մնան իր հետ։

7or.am