Սիրիացի փախստականները՝ Լեռնային Ղարաբաղում. գերմանական ռադիոյի անդրադարձը
Գերմանիայի Դաշնային հանրապետության պետական ռադիոն անդրադարձել է Արցախում հաստատված սիրիահայերին, և իր կայքում «Սիրիացի փախստականները Լեռնային Ղարաբաղում, նոր կյանք պատերազմից այն կողմ» վերտառությամբ հոդված է հրապարկել: ԱՐՑԱԽՊՐԵՍ-ը հայտնում է, որ հոդվածի հեղինակ լրագրող Նաոմի Կոնրադն անձամբ է այցելել Արցախ և տեղում հանդիպել սիրիահայերին, ծանոթացել նրանց կենցաղին ու ապրելու պայմաններին: Հոդվածը որոշ կրճատումներով ներկայացվում է ընթերցողի ուշադրությանը:
«Քաղաքացիական պատերազմից դեպի կոնֆլիկտային շրջան՝ սիրիացի փախստականների ընտանիքները Լեռնային Ղարաբաղում կառուցում են իրենց համար նոր կյանք: Բնակեցնելով սիրիացիներին Լեռնային Ղարաբաղի կառավարությունը ստեղծում է նոր իրավիճակ այն շրջանում, որի նկատմամբ պահանջ է ներկայացնում հարևան երկիրը», - այսպիսի նախաբանով է սկսվում Արցախում սիրիացի փախստականների կյանքը ներկայացնող հոդվածը:
Լեռնային Ղարաբաղի հարավ - արևմուտքում գտնվող Իշխանաձոր գյուղում իր բնակությունն է հաստատել սիրիահայ Հայկ Խաչատրյանը: Փոքրիկ խոհանոցի միջով նա մեզ ուղեկցում է դեպի հյուրասենյակ: Անկյունում նկատելի են արաբերեն լեզվով մի քանի դասագրքեր՝ Սիրիայի իր նախկին կյանքից վերջին հիշողությունները՝ իր կողմից ղեկավարվող կլինիկայից, իր սեփական մեծ տնից, իր բազմաթիվ ընկերներից և բարեկամներից»:
«Ես իմ կլինիկայում աշխատում էի, երբ ԻՊ զինյալներն ինձ համար անսպասելիորեն ներխուժեցին: Նրանք ինձ հարցրեցին՝ արդյո՞ք ես քրիստոնյա եմ, թե՝ ոչ: Տեղեկանալով, որ քրիստոնյա եմ, ինձ 4,5 ժամ գերության մեջ պահեցին՝ պահանջելով ընդունել իսլամը, իսկ հակառակ պարագայում սպառնում էին գլխատել», - պատմում է Հայկը:
Չնայած նրան, որ հայ քրիստոնյան հրաժարվել է փոխել իր կրոնը, զինյալները նրան բաց թողեցին: Այդ դեպքից անմիջապես հետո նա հավաքել է իր ճամպրուկները և երեք դուստրերի հետ միասին տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ: Այստեղ նա աշխատում է գյուղի հիվանդանոցում: Իշխանաձորում նրանց հետ միասին ապրում են Սիրիայից գաղթած 20 ընտանիքներ:
Կյանքն օրից օր
25 տարուց ավել է, ինչ խրամատներում դեմ առ դեմ տեղակայված են բանակները: Այս տարվա ապրիլ ամսին չորս օրով սրվեց հակամարտությունը՝ վերածվելով պատերազմի: Շատերի հետ Հայկ Խաչատրյանը ևս, կամավոր առաջնագիծ է մեկնել:
Ինչու՞ է նա եկել հենց այս միայնակ հողակտորն, այլ ոչ թե ԱՄՆ կամ Եվրոպա, ինչպես իր շատ ու շատ ընկերները:
«Խնդիրնե՞ր: Ոչ, ես չեմ զգում դրանք: Մենք այստեղ ապրում ենք պարզապես օրից օր, իսկ պետությունն աջակցում է մեզ: Եկողներին կառավարությունը տրամադրում է անձնագիր և տուն: Այստեղ, ի տարբերություն եվրոպական երկրների, չենք ապրում աֆղանցիների կամ պակիստանցիների հետ մեկտեղ՝ փախստականների հանրակացարաններում: Այստեղ մարդը չի վախենում, իսկ աշխատելու պարագայում կարելի է լավ կյանք ունենալ», - շարունակում է Հայկ Խաչատրյանը:
Բլուրների միջև ընկած փոքրիկ Իշխանաձոր գյուղում փախստականների ներկայությունը նկատելի է. լիբանանցի ձեռնարկատերը կառուցում է բենզալցակայան, մյուսը նախատեսում է փոքրիկ հյուրանոց կառուցել, իսկ մյուսները տներն են վերանորոգում:

Մանրամասները՝ ԱՐՑԱԽՊՐԵՍ-ում։