Դեռևս օգոստոսի 1-ին էր Սերժ Սարգսյանը հայտարարել. «Մենք այսօր շատ ավելի նպատակադրված ենք երկրում դրական փոփոխությունների մեր օրակարգը բազմապատիկ արագությամբ առաջ տանելու համար»:– Նաև նշել էր․ «Մենք այլևս հապաղելու ժամանակ չունենք»:
Չնայած նոր Սահմանադրության ընդունումից անցել է մեկ տարի, սակայն ոչ միայն բազմապատիկ արագությամբ, այլև իշխող ուժի սիրած բառով ասենք՝ «դանդաղ շտապելով» դրական փոփոխություններ իրականացնելու ցանկություն իսկ չի նկատվում: Դուք ինչ-որ նոր բան տեսե՞լ եք, ինչ-որ «բարեփոխում» նկատե՞լ եք երկրում, որն իրականացրել է իշխանությունը: Աշխատավարձերից ամսական 1000-ական դրամ պահելու մասին որոշումից բացի՝ ուրիշ «դրական փոփոխություն» տեսե՞լ եք: Եթե նկատել եք, ասեք՝ մենք էլ իմանանք:
Իրավիճակը մնում է նույնը: Ինչպես նախկինում, այսօր էլ սայլը ձիուց առաջ է դրված, և արգելակված է երկրի զարգացումը: Հնարավո՞ր բան է համարյա չորս ամիս Կառավարություն ձևավորել կամ շարունակել պաշտոնների նշանակման գործընթացը: Եվ կամ մի երկու ամիս նախապատրաստել ու իրականացնել ՀՀԿ համագումարը, որի «զարգացումները» դեռ շարունակվում են. հիմա էլ ՀՀԿ փոխնախագահի թեկնածու են ընտրում՝ Կարեն Կարապետյանին ավելի ու ավելի մխրճելով «նժդեհականության» որջը: Հավանաբար, չորս փոխնախագահներից Գալուստ Սահակյանին հրաժեշտ կտան, ինչպես ժամանակին աննկատ փոխնախագահի պաշտոնից հեռացրին Ռազմիկ Զոհրաբյանին: Դե, Կարեն Կարապետյանի համար պետք է տեղ բացեն, չէ՞:
Ահա նման «դրական փոփոխություններ» իրականացնելով է զբաղված իշխող ուժը, որը Կառավարություն-ՀՀԿ կառուցվածքային, պաշտոնեական տեղաշարժերի կամ ավելի ճիշտ՝ «զորաշարժերի» մեջ է, ինչն էլ իրականացնում է բազմապատիկ արագությամբ: Այս մասով, իսկապես, հապաղելու ժամանակ չունեն, քանի որ առջևում ընտրություններ են, և իշխող ուժը, հանուն վերարտադրության կամ խորհրդարանում «կայուն մեծամասնություն» ձևավորելու, պատրաստ է ներկուսակցական արտակարգ դրություն հայտարարել: Եվ այդ ռեժիմով էլ գործում է: Իսկ «բարեփոխումները» գայլ չեն, անտառ չեն փախչի: Ժողովրդին կարելի է բառերով էլ կերակրել, թե «բարեփոխումներ» ենք անում:
Դեկտեմբերի 5-ին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ վարչապետն էլ հայտարարեց, որ նախընտրական շրջանը ռեալ խանգարում է տնտեսության ակտիվացմանը: Այնպես որ, իշխանությունը միայն ձևացնում է կամ հայտարարությունների տեսքով մեր աչքերին թոզ է փչում, թե, իբր, գործ է անում, բազմապատիկ արագությամբ լծվել է «դրական փոփոխություններ» իրականացնելու գործին: Իրականում ոչինչ էլ չի անում, ինչպես չի արել անցած ութ ու կես տարիներին: Ավելի ճիշտ՝ քափ ու քրտինք մտած՝ օրինիբուն աշխատում է ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իր համար ցանկալի տոկոսը խփելու ուղղությամբ: Իսկ երկիրն ու ժողովուրդը՝ հե՛չ:
ՀՀԿ-ն և բարեփոխումները՝ հակադիր դիրքերում

Կիմա Եղիազարյան