Այսօր մեր երկրորդ մայրաքաղաքը դեռ երկրաշարժի մեջ է
Գյումրիում դեռ երկրաշարժ է, աղետ է...
Գյումրու երկրաշարժից անցել են 28 երկար ու ձիգ տարիներ, մի ամբողջ կյանք... Ասում են՝ մարդիկ պետք է մոռանան աղետալի դեպքերը, միայն այդ օրը՝ դեկտեմբերի 7-ին հիշեն և սգան: Բայց ինչպե՞ս մոռանան, եթե մեր իրականությունում գյումրեցիներն ամեն օր, ամեն ժամ ու վայրկյան են հիշում և զգում. նրանք դեռ դոմիկներում են ապրում, քանի որ այս իշխանությունները մի ամբողջ կյանք ականջի հետև են գցել բնակարանների հարցն ու միայն մեծ-մեծ խոսում են երևանցիներին լույս ու ջրով ապահովելու, փողոցները լուսավորելու «կարևորագույն» առաջընթացի մասին:
Բայց այսօր մեր երկրորդ մայրաքաղաքը դեռ երկրաշարժի մեջ է. այն դեռ չի ավարտվել, բնակիչներից քչերն են բնակարանի տեր դարձել, այն էլ՝ զոռով-շառով, ինչ-որ ՀԿ-ների աջակցությամբ կամ բարեգործ մարդկանց շնորհիվ:
Դեռ 2008 թվականին Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզների ժամանակ խոստումներ էին հնչում, որ աղետի գոտին մի քանի տարում ոտքի է կանգնեցնելու ու այդ սերունդներին բարվոք պայմաններով է ապահովվելու:
2008-ից էլ անցել է 8 տարի, այսօր, սակայն, հենց այդ «Ապահով Հայասանում» կամ «Առաջ Հայաստանում» Գյումրիում ոչ մի առաջընթաց, դրական տեղաշարժ չի նկատվում. Գյումրիում դեռ երկրաշարժ է, աղետ է, գյումրեցիները սերունդներ են փոխում հենց այդ խղճուկ դոմիկներում՝ անասելի վատ պայմաններում, և, ինչպես իրենք են ասում,՝ այսքան տարի հետո էլ ինչ բնակարանի մասին մտածել, երբ այս դոմիկներն իրեց առողջությունն են խլել, եթե այլևս առողջ չեն, բնակարան էլ պետք չէ: Գյումրեցուն այսօր պետք է մխիթարեինք՝ բնակարանների հարցը լուծված համարելելով, բայց էլի նույն պատկերն է՝ Գյումրին դեռ աղետից դուրս չի եկել:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից