Աշխարհ

07.12.2016 14:32


Ադրբեջանի քաղաքացին ուզում է անցնել հայկական կողմ. «Ինչու՞ ես պետք է ապրեմ երկրում, որտեղ թքած ունեն սեփական ժողովրդի վրա»

Ադրբեջանի քաղաքացին ուզում է անցնել հայկական կողմ. «Ինչու՞ ես պետք է ապրեմ երկրում, որտեղ թքած ունեն սեփական ժողովրդի վրա»

Ադրբեջանի քաղաքացի Միրդավուդ Սեիդովը՝ Փաշա Սեիդովի հայրը, որը մահացել է կասկածելի հանգամանքներում, դժգոհ է Իլհամ Ալիևի վերաբերմունքից սեփական ժողովրդի ողբերգությունների նկատմամբ: Այս մասին հաղորդում է «Радио Азадлыг»-ը:

Համաձայն տեղեկատվության՝ տղամարդը, որն ադրբեջանական Նավթալան քաղաքից է, հարցազրույցում դժգոհություն է հայտնել, որ դատախազությունն օբյեկտիվ հետաքննություն չի իրականացնում որդու մահվան պատճառները պարզելու համար, ավելին՝ թաքցրել է հանցագործությունը և մեղավորներին: Արդեն երկու տարի է, ինչ նախագահ Ալիևին ուղղված նրա նամակներին ոչ ոք ուշադրություն չի դարձնում:

Տղամարդը պատմել է, որ երկու տարի առաջ իր որդու դիակը հայտնաբերվել է քաղաքի «հին շուկայի» տարածքում: Նրանց հաղորդել են, որ նա կախվել է: Սակայն Միրդավուդ Սեիդովը նշել է, որ որդու գրպանում նամակ է հայտնաբերվել, որում նա գրել էր Ջակ և Իֆքի անունները:

Սեիդովի բողոքներից հետո գործը նորից վերաբացվել է և ուղարկվել Գլխավոր դատախազություն, սակայն այնտեղ էլ ոչ մեկ արժանի ուշադրություն չի դարձնում դրան:

«Եթե երկրի կառավարությունը չի հետաքրքրվում իմ որդու հետ կատարված ողբերգությամբ, եթե այդ հանցագործության մեղավորների դեմ այն չի կարող ոչինչ անել, ես կվերցնեմ կնոջս և կուղղվեմ Հայաստան: Ինչո՞ւ ես պետք է ապրեմ երկրում, որը թքած ունի սեփական քաղաքացիների վրա», - ասաց Սաիդովը:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը