Դեկտեմբերի 7, 1988թ ... Հիշում եմ այդ ժամանակ 3-դ դասարանում էի, ուսուցչուհին զգաց շենքի ճոճը ու վախեցած բոլորիս ասեց դուրս երեխեք, բոլորդ դուրս իջեք...վազեց դուռը բացեց բոլորս դուրս եկանք, միջանցքում խուճապահար ամբողջ դպրոցի երեխաները...մեծերը փոքրերին օգնելով արագ դուրս եկանք ու մի 50 մետր հեռվից նայում էինք շենքին, արդեն իմացանք որ երկրաշարժ էր, բայց դեռ չգիտեինք, որ այդ պահին զոհվեց 25 000 մարդ, մոտ 500 000 հոգի անտուն մնաց...
Երեխա էինք շատ բան չեինք հասկանում...այդ օրը էլ դպրոց չվերադարցանք, բոլորիս ծնողները րոպեներ անց դպրոցի բակում էին արցունքոտ աչքերով...գրկում էին պինդ երեխաներին... տեղ սկսեցինք հասկանալ...մի քիչ ուշ երբ տուն հասա մամային հարցրեցի բա պապան ուրա?!
Ասեց գնացելա Գյումրի, օգնի, փլատակների տակ մարդիկ են մնացել...Նեղվել էի, որ ինձ հետը չէր տարել...Մաման ասում էր դա քո տեղը չի, պապան գիտի ինչա անում: Ամբողջ ազգը գնաց օգնելու...ու ոչ միայն հայերը,մի քանի օրում գրեթե ամբողջ աշխարհից եկան օգնելու...մի քանի օր անց հայրս վերադարձավ, չեմ կարող նկարագրել իրա հայացքը, աչքերը..... Դեկտեմբերի 7 դարձավ մեր ազգի ամենացավալի օրը, որը մենք երբեք չենք մոռանա, որի հետևանքները մենք մինչև այսօր տեսնում ենք...
Նեղվել էի, որ հայրս ինձ հետը չէր տարել աղետի գոտի

Դերասան Աշոտ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից