Քադիրովին վիրահատել են մարզման ժամանակ ստացած վնասվածքից հետո
Գրոզնիում վիրահատել են Չեչնիայի եկավար Ռամզան Քադիրովին, որը վնասվածք էր ստացել ռինգում մարզվելիս։
«Ինձ շատ էին գրում, որ, իբր, մարզումների ժամանակ մրցակիցները հարվածներ չեն հասցնում։ Դա այդպես չէր։ Այժմ բժիշկները վերացրել են բոլոր վնասվածքների հետևանքները»,– «Ինսթագրամի» իր էջում գրել է Քադիրովը։
Նա նաև նշել է, որ գիտակցաբար մնացել է Չեչնիայում, չնայած իրեն խորհուրդ են տվել բուժվելու մեկնել մեկ այլ երկիր։ Քադիրովը շեշտել է՝ երկրում վիրահատություններ իրականացնելու համար բոլոր անհրաժեշտ պայմանները կան։
«ntv.ru»–ի փոխանցմամբ՝ նրան արդեն դուրս են գրել հիվանդանոցից։

7or.am