Կարծիք

07.12.2016 12:04


Կոռուպցիայի դեմ պայքարել լրացուցիչ կոռուպցիոն ռիսկեր ստեղծելով առնվազն անարդյունավետ է

Կոռուպցիայի դեմ պայքարել լրացուցիչ կոռուպցիոն ռիսկեր ստեղծելով առնվազն անարդյունավետ է

Նոր Տարին դեռ չի եկել, բայց իշխանություններն արդեն աշխատում են մեր վզին նոր վարկ փաթաթելու ուղղությամբ։ Պարզվում է՝ Կառավարությունը պատրաստվում է Եվրասիական զարգացման բանկից 100 մլն դոլար վարկ վերցնել «եսիմինչի» համար։ Ինքներդ տեսեք՝ վարկի տրամադրման նպատակն է «Էներգետիկ ոլորտում Ֆինանսական առողջացումը և հանրային ֆինանսական կառավարման ու ներդրումային միջավայրի բարելավումը»։ Հերթով փորձենք չակերտները բացել։
«Ֆինանսական առողջացումը», ենթադրաբար, նշանակում է վճարել էներգետիկ ոլորտում կուտակված պարտքերը, այսինքն՝ նոր պարտքի մի մասը գնալու է հին պարտքերը վճարելուն։ Դա, իհարկե, անընդունելի է, բայց գոնե հասկանալի։ Իսկ այ «հանրային ֆինանսական կառավարման ու ներդրումային միջավայրի բարելավումը» ինչպե՞ս են գումարով ապահովելու, կներեք՝ չեմ պատկերացնում։ Այդ նպատակի իրականացումը ենթադրում է կոռուպցիայի դեմ պայքար ու հարկային բեռի թեթևացում։ Հարկերն իջեցնելու համար գումար պետք չէ, իսկ կոռուպցիայի դեմ պայքարել լրացուցիչ կոռուպցիոն ռիսկեր ստեղծելով առնվազն անարդյունավետ է։
Բայց նման անորոշ ձևակերպումով վարկ վերցնելը նաև այլ ռիսկեր է ստեղծվում։ Ամենայն հավանականությամբ, այդ գումարը լավագույն դեպքում օգտագործվելու է բյուջեով նախատեսված ընթացիկ ծախսերը հոգալու համար, իսկ ավելի հավանական է, որ արտասահմանից երկու, իբր, այդ ոլորտի «մասնագետ» կկանչեն՝ 50-50 մլն դոլար դուրս կգրեն «խորհրդատվության» համար, հետո էլ այդ գումարը կհանգրվանի Պանամայում կամ Կիպրոսում։ Իշխանությունների՝ տարիներով փորձարկված «բիզնես պլանը»։ Հետո էլ մենք ստիպված կլինենք ճռռալով վճարել այդ պարտքը, որ Սերժ Սարգսյանը, Քեթրինի Միհրանն ու մնացածները լավ ապրեն։

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը