Կարծիք

07.12.2016 11:35


Որ ընտրություններն արդար են, ՀՀԿ-ն ի՞նչ գործ ունի Ազգային ժողովում

Որ ընտրություններն արդար են, ՀՀԿ-ն ի՞նչ գործ ունի Ազգային ժողովում

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն արձագանքել է «Արդարություն Հայաստանին» նախաձեռնության հեղինակներ Սերժ Թանկյանի և Արսինե Խանջյանի հայտարարություններին։ Եթե չեք լսել, ասեմ, որ մարդիկ, անդրադառնալով Հայաստանում կազմակերպվող ընտրություններին, ասել են, որ դրանք արդար ու թափանցիկ չեն անցկացվել, և պատրաստակամություն են հայտնել որպես դիտորդ մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

Հիմա մեր, դե այսինքն՝ իրենց Գագիկ Մելիքյանն ասում է, թե այդ հայտարարությունները կոռեկտ չեն, և լավ էլ արդար ընտրություններ ենք ունեցել։ Մի հարց, էլի՝ բա որ ընտրություններն արդար են, ՀՀԿ-ն ի՞նչ գործ ունի Ազգային ժողովում, Սերժ Սարգսյանն էլ՝ Բաղրամյան 26-ում։ Չի կարող գիտակից մարդը գնալ և նրանց ձայն տալ։ ՀՀԿ-ն միշտ էլ իր ձայներն ապահովել է մարդկանց ահաբեկելով, ընտրակաշառք բաժանելով ու արձանագրությունները կեղծելով։ Դա փաստ է, և դրա մասին բոլորը գիտեն։ Ձեր շուրջը նայեք. ինքներդ գեթ մեկ մարդու ճանաչո՞ւմ եք, որ գնացել է ընտրության և իր ձայնը տվել ՀՀԿ-ին՝ մտածելով, որ դա լավագույն ընտրությունն է։ Աբսուրդ է, չէ՞։

Նույնիսկ իրենք իրար մեջ չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչ դիրքորոշում ունեն․ մեկ Էդուարդ Շարմազանովն է վեր կենում և հայտարարում, թե ընտրությունները միշտ էլ թերություններով են անց կացվել, մեկ էլ Գագիկ Մելիքյանն է ասում, թե ազատ, արդար ընտրություններ ենք ունեցել։ Սա ուղղակի ծիծաղելի է։

Մյուս կողմից էլ․․․ընդունեք սա պարզապես որպես փաստի արձանագրում՝ Գագիկ Մելիքյանը կամ որևէ այլ հանրապետական այն մարդիկ չեն, որոնց կարծիքի կամ արտահայտած մտքերի հետ հաշվի նստենք։ Խոսում են, էլի․․․մենք կարևոր գործ ունենք անելու և մեր ասելիքը կասենք ապրիլին, երբ ցույց կտանք Շարմազանովին, Գագիկ Մելիքյանին ու մնացած՝ մեծից փոքր հանրապետականներին, թե ազատ, արդար ընտրությունը որն է։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը