Պետք է սովորենք հանրային վերահսկողությամբ ընտրություններ անցկացնել
-Թանկյանի այցը Հայաստանի ընտրական բոլոր խնդիրները լուծելո՞ւ է։ -Միանշանակ, ո՛չ։ -Օգնելո՞ւ է խնդիրների մի մասը լուծել։ -Այո՛։ -Հայաստանի ընտրական պատմության մեջ երազանք եղե՞լ է բոլոր ընտրատեղամասերը վերահսկել։ -Այո՛։ -Իսկ դա միանշանակ հաջողություն ունենալո՞ւ է։ -Վերահսկողության տեսանկյունից միանշանակ ունենալու է։ -Կա՞ դիտորդության հաջող պատմություն։ -Այո՛, սահմանադրականին վերահսկված տեղամասերում այո-ն 7 տոկոս քիչ էր, ոչ-ը՝ 6.5 տոկոս շատ՝ համեմատած չվերահսկվողների։ -Ընտրական գործընթացի համար միայն պատասխանատու են դիտորդնե՞րը։ -Ո՛չ, կուսակցությունները, մեդիան, այլ հկ-եր իրենց մասնաբաժին աշխատանքը պետք է կատարեն։ -Ընդդիմադիր ուժերին սա կարո՞ղ է օգնել։ -Այո՛, որովհետև իրենց ռեսուրսները կարող են այլ տեղ ներդնել, եթե տեղամասերը վերահսկվեն։ -Ցանկացած քաղաքական զարգացման դեպքում ընտրական համակարգի կայացումը անհրաժե՞շտ է։ -Այո՛, միանշանակ, ով էլ գա իշխանության, նույնիսկ ամենաբարի մարդը, մեզ պետք են ազատ և արդար ընտրություններ, ու պետք է սովորենք հանրային վերահսկողությամբ ընտրություններ անցկացնել։
Պետք է սովորենք հանրային վերահսկողությամբ ընտրություններ անցկացնել
-Թանկյանի այցը Հայաստանի ընտրական բոլոր խնդիրները լուծելո՞ւ է։
-Միանշանակ, ո՛չ։
-Օգնելո՞ւ է խնդիրների մի մասը լուծել։
-Այո՛։
-Հայաստանի ընտրական պատմության մեջ երազանք եղե՞լ է բոլոր ընտրատեղամասերը վերահսկել։
-Այո՛։
-Իսկ դա միանշանակ հաջողություն ունենալո՞ւ է։
-Վերահսկողության տեսանկյունից միանշանակ ունենալու է։
-Կա՞ դիտորդության հաջող պատմություն։
-Այո՛, սահմանադրականին վերահսկված տեղամասերում այո-ն 7 տոկոս քիչ էր, ոչ-ը՝ 6.5 տոկոս շատ՝ համեմատած չվերահսկվողների։
-Ընտրական գործընթացի համար միայն պատասխանատու են դիտորդնե՞րը։
-Ո՛չ, կուսակցությունները, մեդիան, այլ հկ-եր իրենց մասնաբաժին աշխատանքը պետք է կատարեն։
-Ընդդիմադիր ուժերին սա կարո՞ղ է օգնել։
-Այո՛, որովհետև իրենց ռեսուրսները կարող են այլ տեղ ներդնել, եթե տեղամասերը վերահսկվեն։
-Ցանկացած քաղաքական զարգացման դեպքում ընտրական համակարգի կայացումը անհրաժե՞շտ է։
-Այո՛, միանշանակ, ով էլ գա իշխանության, նույնիսկ ամենաբարի մարդը, մեզ պետք են ազատ և արդար ընտրություններ, ու պետք է սովորենք հանրային վերահսկողությամբ ընտրություններ անցկացնել։
Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից