Կարծիք

06.12.2016 17:17


Խե՜ղճ ժողովուրդ. առավոտից երեկո սրան ու նրան է զանգում, որ մի գործ «կպցնի»

Խե՜ղճ ժողովուրդ. առավոտից երեկո սրան ու նրան է զանգում, որ մի գործ «կպցնի»

-Բարև ձեզ, ընկերուհի՛ ջան, մենք «Մեծ աշխարհ» կազմակերպությունից ենք, կարող ենք ձեզ բերել 100 էջից բաղկացած գիրք, որտեղ կան բոլոր հիվանդությունները՝ միզանոթներից մինչև սրտային, աղիներից մինչև ստամոքս ու ենթաստամոքս, հեմորոյից մինչև զոբ բոլոր-բոլոր հիվանդությունները կան գրքում: Գիրքն արժե 2 հազար դրամ, առաքում ենք անվճար, որպես նվեր՝ նաև տալիս ենք գերմանական դանակ:
-Մենք ծանո՞թ ենք:
-Չէ, ուղղակի շատ կարևոր գիրք է մեր կազմակերպության գիրքը:
-Բա ես ձեզ ի՞նչ ընկերուհի...
-Վա՜յ, կներե՛ք, տիկի՛ն ջան...Ուզում էի ասել՝ տիկին ջան, ասեցի՝ ընկերուհի ջան...Ընկերուհի ջան, հիմա բերե՞նք գիրքը...
-Չէ, պետք չի, եթե այդ 100 էջից անգամ 20-ն էլ կարդամ, ու մանավանդ հետն էլ դանակ եք նվեր բերում, ես ինձ սրախողխող կանեմ...
-Ինչ կանե՞ք...
-Սրախողխող...
-Տու, տու, տու...

Խե՜ղճ ժողովուրդ. ինքն իր համար աշխատատեղ է ստեղծում, անունն էլ դնում է «Մեծ աշխարհ», «Կլոր երկրագունդ», «Անսահման տիեզերք», «Հայկական կոսմոս» ու առավոտից երեկո սրան ու նրան է զանգում, որ մի գործ «կպցնի», որպեսզի այդ օրն էլ ապրի:

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը