Մոսկվայում դատական նիստի ժամանակ մահացել է փաստաբան Սիմոն Ծատուրյանը
Մոսկվայի Տիմիրյազևյան դատարանում ավազակության գործով դատական նիստի ժամանակ մահացել է փաստաբան Սիմոն Ծատուրյանը: Այս մասին ՌԻԱ «Նովոստիին» հաղորդել է դատարանի մամուլի քարտուղարը:
«Դատաքննության ժամանակ փաստաբան Սիմոն Ծատուրյանի ինքնազգացողությունը վատացել է։ Նրա համար շտապօգնություն են կանչել, բժիշկները կես ժամ փորձել են օգնել, բայց չեն կարողացել փրկել»,- ասել է մամուլի քարտուղարը:
66–ամյա իրավաբանը մահացել է սրտի անբավարարությունից։
Սիմոն Ծատուրյանը Մոսկվայի «Մեժտերիտորիալնայա» փաստաբանների կոլեգիայի անդամ էր: Մասնակցել է մի քանի աղմկահարույց գործերի, մասնավորապես, 2006–ին ներկայացրել է «Մոսկվա-Սոֆրինո» էլեկտրագնացքում 19-ամյա Արթուր Սարդարյանի սպանության գործում տուժողների շահերը:

7or.am