Տնտեսական

06.12.2016 14:25


Ֆինանսների նախարար. «Աշխատավարձերի բարձրացումն այս պահին անհնար է»»

Ֆինանսների նախարար. «Աշխատավարձերի բարձրացումն այս պահին անհնար է»»

Դեկտեմբերի 6–ին ԱԺ հերթական քառօրյա նիստի ժամանակ քննարկվում էր 2017թ. պետական բյուջեի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որի հիմնական զեկուցողը ֆինանսների նախարար Վարդան Արամյանն էր։

Նրա խոսքով՝ բյուջեի կազմման հիմնական սկզբունքներն եղել են չորսը։ Նախ՝ բյուջեն պետք է լինի մակրոտնտեսական զարգացմանը համահունչ և իրատեսական:

Մյուս սկզբունքը մակրոտնտեսական կայունությունն է, իսկ երրորդը հարկերի հավաքագրման սկզբունքն է, որը պետք է լինի իրատեսական, որ լրացուցիչ ծանրաբեռնվածություն չդրվի տնտեսվարողների վրա,–ասել է ֆինանսների նախարարը։

Որպես չորրորդ սկզբունք՝ նա նշել է Կառավարության ստանձնած սոցիալական պարտավորությունները, միջազգային կազմակերպությունների առջև ստանձնած պարտավորությունները և այլն:

Պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերը նվազել են 0,3 միլիարդ դրամի չափով, որը կապված է պետական ապարատի, ԾԻԳ-երի, ՊՈԱԿ-ների օպտիմալացման հետ,–տեղեկացրել է Արամյանը՝ հավելելով, որ արդեն ավարտվել է թվով 4 ԾԻԳ-երի փակման գործընթացը, շարունակվում է մնացած ԾԻԳ-երի ու ՊՈԱԿ-ների փակման իրավական գործընթացը:

Անդրադառնալով աշխատավարձերի բարձրացման հարցին՝ նախարարը նշել է, որ այս պահին դա անհնար է։

-Եթե դռնապանն ու հավաքարարը ստանալու են միջինը 100 հազար դրամ աշխատավարձ, ապա անտրամաբանական կլինի, որ բարձրագույն կրթություն ունեցող մասնագետը ստանա 130 հազար դրամ,–եզրափակել է Վարդան Արամյանը՝ ավելացնելով, որ բյուջեն պետք է լինի բալանսավորված։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը