Աշխարհ

06.12.2016 13:10


Բերնար Քազնևը՝ Ֆրանսիայի նոր վարչապետ

Բերնար Քազնևը՝ Ֆրանսիայի նոր վարչապետ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկրի նոր վարչապետ է նշանակել ՆԳՆ ղեկավար Բերնար Քազնևին և հանձնարարել նրան նոր կառավարություն ձևավորել։ Այս մասին հայտնում է BFMTV–ն՝ Ելիսեյան պալատի հայտարարությանը հղումով։ Նշվում է, որ Օլանդն ընդունել է Մանուել Վալսի՝ վարչապետի պաշտոնից հեռանալու մասին դիմումը։

Համաձայն Ֆրանսիայի Սահմանադրության 8–րդ հոդվածի՝ երկրի վարչապետը հրաժարական է ներկայացնում կառավարության ողջ կաբինետի հետ։

Հիշեցնենք՝ նախօրեին Վալսը հայտարարել էր, որ մտադիր է մասնակցել Ֆրանսիայի 2017թ. նախագահական ընտրություններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը