Աշխարհ

06.12.2016 12:19


ԻԼԻՊ–ը սպառնացել է գրոհել Թուրքիայի դեսպանատները

ԻԼԻՊ–ը սպառնացել է գրոհել Թուրքիայի դեսպանատները

«Իսլամական պետության» նոր պաշտոնական ներկայացուցիչ Աբու ալ Հասան ալ Մուհաջիրը հայտարարել է, որ խմբավորումը մտադիր է գրոհել Թուրքիայի դեսպանատներն ու հյուպատոսություններն ամբողջ աշխարհում։

Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ համացանցում հրապարակված Մուհաջիրի հայտարարությանը հղումով։ Աղբյուրը նաև նշում է, որ դեռևս չի հաջողվել պարզել ձայնագրության ստուգությունը։

Մուհաջիրը հատարարել է, որ իսլամականները հարձակում են գործելու նաև թուրք զինվորականների, Թուրքիայի տնտեսական, բժշկական հաստատությունների վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը