Աշխարհ

06.12.2016 11:55


Հունաստանը հրաժարվել է արտահանձնել հեղաշրջման փորձին մասնակցած 3 թուրք զինվորականներին

Հունաստանը հրաժարվել է արտահանձնել հեղաշրջման փորձին մասնակցած 3 թուրք զինվորականներին

Հունաստանը մերժել է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո այդ երկրում ապաստանած 8 թուրք զինվորականներից 3-ի արտահանձնման վերաբերյալ Թուրքիայի պահանջը: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «İhlas»–ին հղումով։

Նման որոշում է կայացրել հունական դատարանը: Որպես հիմնավորում նշվում է այն հանգամանքը, որ Թուրքիայում նրանց կյանքը վտանգված կլինի:

Հիշեցնենք՝ հուլիսի 15-ի հեղաշրջման անհաջող փորձից հետո 8 թուրք զինվոր ուղղաթիռով վայրէջք էր կատարել Հունաստանի Դեդեաղաչ օդանավակայան՝ քաղաքական ապաստան խնդրելով այդ երկրից:

Մյուս 5 զինվորականների վերաբերյալ դատարանի վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը