Աշխարհ

06.12.2016 11:05


Քերրի. «Հալեպի գրավումը վերջ չի դնի պատերազմին»

Քերրի. «Հալեպի գրավումը վերջ չի դնի պատերազմին»

Սիրիական բանակի կողմից Հալեպի գրավումը չի կարող վերջ դնել Սիրիայում շարունակվող պատերազմին: «state.gov»–ի փոխանցմամբ՝ Բեռլինում «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը ցուցաբերված հատուկ ծառայությունների համար» պարգևը ստանալուց հետո ունեցած ելույթում նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին։

«Եթե անգամ Հալեպն ընկնի, դա վերջ չի դնի պատերազմին: Եվ, ի վերջո, Ռուսաստանը, Ասադը, իրանցիներն ու այլք ստիպված կլինեն հասկանալ, որ այստեղ գոյություն ունեն նաև ծայրահեղական ու այլ տեսակի շարժումներ ու հետաքրքրություններ, որոնց հարկավոր է վերջ դնել հակամարտության լուծման համար», - ասել է Քերրին։

Քերրին մեկ անգամ ևս ընդգծել է՝ սիրիական խնդրի ռազմական լուծումն ԱՄՆ–ը համարում է միանշանակ սխալ, և Հալեպում ու սիրիական այլ շրջաններում «սարսափելի արյունահեղության հետևանքները զգացվելու են տասնամյակներ շարունակ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը