Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ ԱԽ-ում արգելափակել են Հալեպում հրադադար հաստատելու մասին բանաձևը
Ռուսաստանը, Չինաստանը և Վենեսուելան ՄԱԿ Անվտանգության խորհրդում արգելափակել են սիրիական Հալեպում հրադադարի ռեժիմ սահմանելու մասին բանաձևը։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։ Նոր Զելանդիայի, Իսպանիայի և Եգիպտոսի հեղինակած փաստաթղթին հավանություն է տվել 11 երկիր։
«Reuters»–ի փոխանցմամբ՝ քվեարկությունը կայացել է դեկտեմբերի 5-ին Նյու Յորքում:
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը նշել է, որ հրադադարի սահմանումը թույլ կտա գրոհայիններին վերախմբավորվել:
Այժմ սպասվում է ռուս և ամերիկացի փորձագետների հանդիպումը՝ Հալեպի իրադրության կարգավորումը քննարկելու նպատակով։

7or.am