Աշխարհ

06.12.2016 10:10


Թիմ Ռոթը խոստովանել է, որ բռնաբարվել է սեփական պապի կողմից

Թիմ Ռոթը խոստովանել է, որ բռնաբարվել է սեփական պապի կողմից

Բրիտանացի հայտնի դերասան Թիմ Ռոթը խոստովանել է, որ բռնաբարվել է սեփական պապի կողմից։ Ավելի վաղ «Կատաղած շներ» և «Քրեական ընթերցվածք» ֆիլմերի հերոսը պատմել էր, որ մանուկ հասակում սեռական բռնության է ենթարկվել։ Սակայն միայն այժմ է նա առաջին անգամ խոստովանել, որ այլասերվել է արյունակցի կողմից։ Այս մասին հայտնում է «Guardian»–ը։

«Իմ հայրը բռնության զոհ էր։ Ինչպես և ես։ Բայց ես տուժել եմ ոչ թե հորիցս, այլ նրանից, ով բռնաբարել է նաև հորս. դա նրա հայրն էր՝ իմ պապը։ Նա ահավոր բռնավոր էր»,–խոստովանել է 55–ամյա դերասանը։

Ռոթը պատմել է, որ մանուկ հասակում ապրած սարսափն է հիմք հանդիսացել «Ռազմական գործողությունների գոտի» ֆիլմի ստեղծման համար, որում հայրը բռնաբարում է իր 15–ամյա աղջկան։

7օr.am

Այս խորագրի վերջին նյութերը