Աշխարհ

06.12.2016 10:15


Էրդողանը վավերացրել է «Թուրքական հոսքի» համաձայնագիրը

Էրդողանը վավերացրել է «Թուրքական հոսքի» համաձայնագիրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վավերացրել է խորհրդարանի կողմից ընդունված՝ Ռուսաստանի հետ կնքած «Թուրքական հոսք» գազատարի շինարարության նախագծի վերաբերյալ համաձայնագիրը։ Այս մասին հաղորդվում է «Resmi Gazete» պաշտոնական պարբերականում։

«Թուրքիայի և Ռուսաստանի միջև «Թուրքական հոսք» գազատարի նախագծի վերաբերյալ համաձայնությունը, ստորագրված հոկետմբերի 10–ին, հաստատվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից»,–ասվում է փաստաթղթում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը