Կարծիք

05.12.2016 17:12


Սփյուռքի գործիչները մտահոգվում են երկրում տեղի ունենալիք ընտրությունների համար

Սփյուռքի գործիչները մտահոգվում են երկրում տեղի ունենալիք ընտրությունների համար

«Արդարություն Հայաստանում» նախաձեռնությանը միացել է 4400 քաղաքացի, բայց սա դեռ շատ քիչ է: Բոլորը՝ քաղաքական, մշակութային գործիչները և ՀՀ քաղաքացիները, թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, պետք է միանան այս կարևորագույն նախաձեռնությանը:

Եթե հաշվի առնենք, որ «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունը նպատակ ունի վերահսկել Հայաստանում ընտրությունները և ապահովվել դրանց ազատ ու անկախ լինելը, ապա այս կարևորագույն նախաձեռնությանը պետք է մասնակցեն երկրի համար մտահոգ ու շահագրգիռ մարդիկ, որոնց համար կարևոր է յուրաքանչյուրիս քվեն: Մարդիկ ուզում են, որ հայաստանցին իր քվեի տերը լինի, Սփյուռքի այս գործիչները մտահոգվում են երկրում տեղի ունենալիք ընտրությունների համար, և նրանց չմիանալ, չաջակցել, այն էլ հիմա, երբ իշխանությունից «ազատագրվելու» ելք այլևս չի մնացել, պարզապես անմտություն կլինի:

Սպասելու ու, առավել ևս, ականջի հետև գցելու ժամանակ չկա. պետք է տեր կանգնեն մեր քվեներին, իսկ աշխարհասփյուռ հայության ներկայացուցիչներն ամեն ինչ անում են՝ գործի դնելով իրենց բոլոր ռեսուրսները՝ այդ խնդրում առաջընթացի հասնելու համար:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը