Թուրքիայի և Ռուսաստանի միջև կարևոր առևտուր է գնում
Ալիևը հայտարարել է, որ մոտ ժամանակները պատերազմ չի սկսի Արցախում, այլ կսպասի, որ Հայաստանը դատարկվի բնակչությունից, իսկ Ադրբեջանը դառնա 10 միլիոն և ավելի, որից հետո կվերականգնի պատմական արդարությունը, և Արևմտյան Ադրբեջանը (ներկայիս Հայաստանը) կմիավորվի Ադրբեջանի հետ: Ինչ որ ասում է Ալիևը, բավականին տրամաբանական է և հեռու չէ իրականությունից, եթե Սերժ Սարգսյանը ևս մի քանի տարի կարողանա պահել իշխանությունը: Բայց մեզ ուրիշ հարց է հետաքրքրում՝ ինչո՞ւ հենց հիմա է նա նման հայտարարություն անում, որի մեխն այն է, որ մոտ ժամանակները չի պատրաստվում պատերազմական գործողություններ սկսել: Թուրքիայի և Ռուսաստանի միջև կարևոր առևտուր է գնում, և, ըստ հավանականության, որոշ պայմանավորվածությունների են հանգել: Ստամբուլում Լավրովը հանդիպել է Չավուշօղլուի հետ, որից հետո Չավուշօղլուն շտապ եկավ Բաքու և հանդիպեց Ալիևի հետ: Կարճ ժամանակ անց Ալիևն իր «խաղաղասիրական» հայտարարությունն արեց: Ըստ հավանականության՝ հետևյալ պայմանավորվածություններին են հանգել՝ Սիրիայի քրդերին ռուսները մատաղ են տանում, Սիրիայում թուրքերն անվտանգության գոտի են ստեղծում, որպեսզի թույլ չտան քրդերին Թուրքիայի և Սիրիայի ընդհանուր շփման գիծ ունենալ, ինչը խիստ կենսական է Էրդողանի համար: Դիմացը ռուսները ոնց որ երկու բան են պահանջել` Ղարաբաղում հանգիստ լինի վիճակը, և Թուրքիայում Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող իսլամիստների դեմ միջոցառումներ ձեռնարկվեն, և գուցե Ռուսաստանի տարածքում գործողների վերաբերյալ ինֆորմացիա տրամադրի Թուրքիան:
Թուրքիայի և Ռուսաստանի միջև կարևոր առևտուր է գնում
Ալիևը հայտարարել է, որ մոտ ժամանակները պատերազմ չի սկսի Արցախում, այլ կսպասի, որ Հայաստանը դատարկվի բնակչությունից, իսկ Ադրբեջանը դառնա 10 միլիոն և ավելի, որից հետո կվերականգնի պատմական արդարությունը, և Արևմտյան Ադրբեջանը (ներկայիս Հայաստանը) կմիավորվի Ադրբեջանի հետ:
Ինչ որ ասում է Ալիևը, բավականին տրամաբանական է և հեռու չէ իրականությունից, եթե Սերժ Սարգսյանը ևս մի քանի տարի կարողանա պահել իշխանությունը:
Բայց մեզ ուրիշ հարց է հետաքրքրում՝ ինչո՞ւ հենց հիմա է նա նման հայտարարություն անում, որի մեխն այն է, որ մոտ ժամանակները չի պատրաստվում պատերազմական գործողություններ սկսել:
Թուրքիայի և Ռուսաստանի միջև կարևոր առևտուր է գնում, և, ըստ հավանականության, որոշ պայմանավորվածությունների են հանգել: Ստամբուլում Լավրովը հանդիպել է Չավուշօղլուի հետ, որից հետո Չավուշօղլուն շտապ եկավ Բաքու և հանդիպեց Ալիևի հետ: Կարճ ժամանակ անց Ալիևն իր «խաղաղասիրական» հայտարարությունն արեց:
Ըստ հավանականության՝ հետևյալ պայմանավորվածություններին են հանգել՝ Սիրիայի քրդերին ռուսները մատաղ են տանում, Սիրիայում թուրքերն անվտանգության գոտի են ստեղծում, որպեսզի թույլ չտան քրդերին Թուրքիայի և Սիրիայի ընդհանուր շփման գիծ ունենալ, ինչը խիստ կենսական է Էրդողանի համար:
Դիմացը ռուսները ոնց որ երկու բան են պահանջել` Ղարաբաղում հանգիստ լինի վիճակը, և Թուրքիայում Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող իսլամիստների դեմ միջոցառումներ ձեռնարկվեն, և գուցե Ռուսաստանի տարածքում գործողների վերաբերյալ ինֆորմացիա տրամադրի Թուրքիան:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից