Հնագետները պարզել են Երուսաղեմում Տիրոջ գերեզմանի ծագումը, որում, ըստ առասպելի, խաչելությունից հետո թաղվել է Հիսուս Քրիստոսը: Այս մասին հայտնում է «The Independent»–ը։
Ինչպես նշել է «National Geographic»-ի հնագետ Ֆրեդերիկա Հիբերթը, դամբարանի պարունակության ուսումնասիրությունն ապացուցում է, որ ժամանակակից ուխտավորների երկրպագության վայրն իսկապես նույն գերեզմանն է, որը 4-րդ դարում հայտնաբերել է Հռոմի Կոնստանտին 1-ին կայսեր մայրը՝ Ելենան։
Երբ հնագետները հանել են գերեզմանը ծածկող սպիտակ մարմարե սալը, հայտնաբերել են կրաքարե դարակ, որի վրա, ամենայն հավանականությամբ, դրվել է Հիսուս Քրիստոսի մարմինը։ Հայտնաբերվել է նաև նախկինում անհայտ մարմարե մեկ ուրիշ սալ, որի վրա, հնագետների կարծիքով, խաչ է փորագրվել խաչակիրների կողմից։
Հիշեցնենք՝ Երուսաղեմում 450 տարվա մեջ առաջին անգամ բացել են Քրիստոսի դամբարանը։
Պարզվել է Երուսաղեմում Քրիստոսի գերեզմանի ծագումը

7or.am