Հալեպի գրավյալ մասի կեսից ավելին ազատագրված է գրոհայիններից. ՌԴ ՊՆ
Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են հաջող գործողություններ իրականացնել Հալեպի արևելյան շրջաններում: Դեկտեմբերի 4-ին գրոհայիններից ազատագրվել է Քարիմալ-էլ-Քաթարաջին, որը զբաղեցնում է 3 քկմ տարածք: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը՝ ՌԴ ՊՆ-ին հղումով:
Այժմ կառավարական ուժերի վերահսկողության տակ 30 թաղամաս կա, որը կազմում է Հալեպի գրավյալ մասի կեսից ավելին։
Սիրիական բանակը կոչ է արել քաղաքացիներին վերադառնալ իրենց տները:
ՄԱԿ-ի տվյալներով՝ քաղաքի այդ շրջանները լքել է ավելի քան 27 հազ մարդ։

7or.am