Աշխարհ

05.12.2016 14:05


Ֆրանսիայի վարչապետ Վալսը կմասնակցի նախագահական արշավին

Ֆրանսիայի վարչապետ Վալսը կմասնակցի նախագահական արշավին

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում։ Նա համապատասխան հայտարարությամբ հանդես կգա այսօր։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ ֆրանսիական ԶԼՄ–ին հղումով։

Վալսի հայտարարությունը կհաջորդի փրայմերիզում հանրապետականների թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի հաղթանակին։

Նշվում է, որ Սոցիալիստական կուսակցությունը ներկայացնող Վալսի թեկնածությունը սկսել են դիտարկել այն բանից հետո, երբ երկրի ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդը հրաժարվեց առաջադրվել 2–րդ ժամկետի համար։

Ֆրանսիայում նախագահական ընտրությունները կկայանան 2017թ. ապրիլին՝ 2 փուլով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը