Աշխարհ

05.12.2016 13:15


Պենտագոնը Թրամփի համար կվերանայի ԻԼԻՊ–ի դեմ պայքարի ռազմավարությունը

Պենտագոնը Թրամփի համար կվերանայի ԻԼԻՊ–ի դեմ պայքարի ռազմավարությունը

Պենտագոնը ծրագրում է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համար վերանայել «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ պայքարի ռազմավարությունը։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈւ շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդն ազգային պաշտպանության հարցերով Ռեյգանի համաժողովում։

«Ընտրված նախագահն ասել է, որ ցանկանում է վերանայել այն»,-Դանֆորդի խոսքերն է մեջբերում «Politico»–ն։

«Կան որոշ բաներ, որոնք մենք, հավանաբար, կառաջարկենք նոր վարչակազմին դիտարկման համար»,-հավելել է Դանֆորդը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը