Աշխարհ

05.12.2016 12:02


Դիմա Բիլանը պատրաստվում է Հայոց ցեղասպանության թեմայով տեսահոլովակ նկարահանել

Դիմա Բիլանը պատրաստվում է Հայոց ցեղասպանության թեմայով տեսահոլովակ նկարահանել

Ռուս նշանավոր երգիչ Դիմա Բիլանը Հայոց ցեղասպանության թեմայով երգ ու տեսահոլովակ կներկայացնի։ Այս մասին հայտնում է «rusarminfo.ru»-ն։

Նշվում է, որ նկարահանումներն իրականացվում են նաև Հայաստանում՝ Արարատյան դաշտավայրում:

Հայտնի է, որ երգն արդեն գրված է։

«Ինձ այս թեման ծանոթ է ոչ միայն պատմությունից: Մայրիկիս տատը՝ Շուշան Տիգրանի Քրունին, 13 տարեկան աղջիկ էր, երբ փրկվեց մահից: Նրան փրկել են հնադավան ռուսները, որոնք ևս Թուրքիայից Ռուսաստան էին փախչում: Ցավոք, մայրիկիս տատը մահացել է նախքան իմ ծնվելը, բայց մայրս պատմել է, որ նա ողջ կյանքում փնտրել է իր բարեկամներին՝ չիմանալով՝ նրանք ո՞ղջ են, թե՞ մեռած»,- «МУЗ ТВ»-ի հետ հարցազրույցում պատմել է Բիլանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ տեսահոլովակի պրեմիերան կկայանա ապրիլին ու նվիրված կլինի Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը