Աշխարհ

05.12.2016 11:50


«Ռուսաստանն ԱՄՆ–ի թիվ մեկ սպառնալիքն է». ԱՄՆ ՌՕՈՒ նախարար

«Ռուսաստանն ԱՄՆ–ի թիվ մեկ սպառնալիքն է». ԱՄՆ ՌՕՈՒ նախարար

Ռուսաստանն ԱՄՆ–ի թիվ մեկ սպառնալիքն է, քանի որ միջուկային զենք ունենալով՝ կարող է էքզիստենցիալ վտանգ ներկայացնել։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ ՌՕՈւ նախարար Դեբորա Լի Ջեյմսը ազգային պաշտպանության հարցերով ռեյգանյան համաժողովի ժամանակ։

Նա հիշեցրել է ամերիկյան ինքնաթիռներ որսալու դեպքերը ռուսականների կողմից, ՌԴ գործունեությունը կիբերտարածությունում։ Համաժողովի մյուս մասնակիցները նույնպես իրենց մտահոգությունն են հայտնել ՌԴ գործողությունների առնչությամբ՝ նշելով նրա ռազմական գործողությունների աշխարհագրության ընդլայնման և ռուսական նավատորմի ակտիվության աճի մասին ամբողջ աշխարհում։

Այս մասին հայտնում է ТАСС–ը։

Նշվում է, որ ՌԴ գործողությունները ստիպել են ամերիկյան ռազմական գերատեսչության ներկայացուցիչներին փոփոխություններ անել 2018–ի պաշտպանական բյուջեի նախագծում. փաստաթղում նշանակալի տեղ են զբաղեցնում կիբերանվտանգությունը, տիեզերական ոլորտի զարգացումը, միջուկային պոտենցիալն ու հակահրթիռային պաշտպանությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը