Նոր Զելանդիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել (տեսանյութ)
Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քեյը հայտարարել է, որ հրաժարական է տալիս անձնական պատճառներով։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն՝ «The New Zealand Herald»–ին հղումով։ Վարչապետի պաշտոնը նա զբաղեցնում էր 2008–ից։
Քեյը խոստովանել է, որ դա իր կողմից երբևէ ընդունված ամենաբարդ որոշումն է եղել, և չգիտի՝ ինչով է զբաղվելու հետագայում։Պարբերականի տվյալներով՝ նա հրաժարական է ներկայացրել կնոջ խնդրանքով։
Ենթադրվում է, որ Քեյին կփոխարինի Նոր Զելանդիայի խորհրդարանի անդամ Բիլ Ինգլիշը։ Հաջորդ վարչապետի թեկնածության մասին որոշումն ընդունվելու է դեկտեմբերի 12–ին։ Ինքը Քեյը հայտարարել է, որ աջակցում է Ինգլիշին։
Նոր Զելանդիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել (տեսանյութ)
Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քեյը հայտարարել է, որ հրաժարական է տալիս անձնական պատճառներով։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն՝ «The New Zealand Herald»–ին հղումով։ Վարչապետի պաշտոնը նա զբաղեցնում էր 2008–ից։
Քեյը խոստովանել է, որ դա իր կողմից երբևէ ընդունված ամենաբարդ որոշումն է եղել, և չգիտի՝ ինչով է զբաղվելու հետագայում։ Պարբերականի տվյալներով՝ նա հրաժարական է ներկայացրել կնոջ խնդրանքով։

7or.am