Աշխարհ

05.12.2016 10:55


Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 50 չվերթ է չեղարկվել

Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 50 չվերթ է չեղարկվել

Մոսկվայի օդանավակայաններում եղանակային վատ պայմանների պատճառով չեղյալ են հայտարարել ավելի քան 50 չվերթ, ևս 10–ը հետաձգվել է։ Այս մասին փոխանցում է РИА «Новости»–ն։ Նշվում է, որ Դոմոդեդովո օդանավակայանում 2 չվերթ հետաձգվել է, 3–ը՝ չեղարկվել։ Շերեմետևո օդանավակայանում չեղարկվել է 52 չվերթ, ընդ որում՝ ևս 7–ը հետաձգվել է։ Վնուկովոյում հետաձգվել է 1 չվերթ, չեղարկվածներ չկան։

Ժուկովսկի օդանավակայանում ներկա պահին չեղարկված և հետաձգված չվերթներ չկան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը