Պակիստանի հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով տասից ավելի մարդ է մահացել
Պակիստանի Կարաիչի քաղաքում գտնվող «Karachi's Regent Plaza» հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով, համաձայն վերջին տվյալների, մահացել է 11 մարդ, ևս 45–ը՝ տուժել։ Այս մասին հաղորդում է «Dawn»–ը։
Բոցը բռնկվել է հյուրանոցի ցոկոլային հարկում, որտեղ եղել է խոհանոցը, և հերթով տարածվել մյուս հարկերով՝ մտնելով այցելուների սենյակներ։ Դեպքի վայր ժամանած հրշեջ բաժանմունքները կարողացել են հանգցնել կրակը միայն 3 ժամ հետո։
Ինչպես հաղորդել է քաղաքի ոստիկանությունը, հրդեհի պատճառով 11 մարդ է մահացել, նրանց թվում են հյուրանոցի աշխատակիցները։ Մահացածների մեջ զբոսաշրջիկների մասին տեղեկատվություն չկա։ Ներկայումս հրդեհի բռնկման պատճառը բացահայտված չէ։ Ինչպես նշել է Կարաչիի քաղաքապետը, հյուրանոցում չեն եղել ոչ հրդեհի ազդանշանային համակարգ, ոչ էլ հակահրդեհային ելքեր։
7or.am
Earlier visuals: People being evacuated from Hotel Regent Plaza after midnight blaze that killed at least 11 people #Karachipic.twitter.com/TjcQLFRI19