Աշխարհ

05.12.2016 10:17


Հանրաքվե Իտալիայում. Մատեո Ռենցին հրաժարական է տալիս (տեսանյութ)

Հանրաքվե Իտալիայում. Մատեո Ռենցին հրաժարական է տալիս (տեսանյութ)

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է, որ մտադիր է հրաժարական տալ երկրում կիրակի օրը տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքներից հետո։

Ռենցիի առաջարկած սահմանադրական բարեփոխումը հավանության չի արժանացել քաղաքացիների մեծ մասի՝ 59,1 տոկոսի կողմից։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

Ավելի վաղ Ռենցին հայտարարել էր, որ հրաժարական կտա իր հակառակորդների հաղթանակի դեպքում։

Այդուհանդերձ, չնայած պարտությանը՝ Ռենցին «ժողովրդավարության մեծ տոն» է համարել կայացած քվեարկությունը՝ նշելով, որ երջանիկ ու հպարտ է զգում Իտալիայում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը