1904թ. իտալացի հնագետ Էռնեստո Սկիպարելիի հայտնաբերած մումիայի մնացորդները, ամենայն հավանականությամբ, պատկանում են Եգիպտոսի թագուհի Նեֆերտարիին։ «Informing»–ի փոխանցմամբ՝ նման եզրակացության են եկել Ցյուրիխի համալսարանի էվոլյուցիոն բժշկության ինստիտուտի գիտնականները։
Ուսումնասիրելով մումիայի ոտքը՝ գիտնականները հանգել են այն եզրակացության, որ Նեֆերտարին ունեցել է 165-168 սմ հասակ և իր ժամանակակիցներից ավելի բարձրահասակ է եղել: Ենթադրվում է, որ նա մահացել է 40-50 տարեկանում, ինչը համընկնում է գիտական տվյալներին, ըստ որոնց՝ նա մահացել է 45 տարեկանում:
Այդուհանդերձ, մասնագետները 100 տոկոսով չեն պնդում, որ մումիայի մնացորդները պատկանում են Ռամզես 2-րդ Մեծի՝ իր բացառիկ գեղեցկությամբ հայտնի կնոջը՝ Նեֆերտարիին։
Հայտնաբերվել են Նեֆերտարիի մումիայի մնացորդները

7or.am