Իսրայելի ԱԳՆ. «Սիրիայում հակամարտության կարգավորումը պահանջում է Ասադի հեռացումը»
Սիրիայում հակամարտության հաղթահարումը պահանջում է արաբական այդ երկրի նախագահ Բաշար Ասադի հեռացումը քաղաքական հարթակից։ Նման կարծիք է հայտնել Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը դեկտեմբերի 2–ին Վաշինգտոնի Բրուքինգի ինստիտուտում իր ելույթի ժամանակ։
«Ես վստահ չեմ, որ դա հնարավոր է։ Սակայն 2 նախնական պայման կա՝ ազատել Սիրիան Ասադից և իրանցիներից»,– ասել է Իսրայելի արտաքին գործերի նախարարը։
Վերջինի կարծիքով Ասադն այլևս չի կարող ընկալվել որպես «ընդունելի խաղացող համաշխարհային հարթակում»։
«Մենք պետք է Ասադին և իրանցիներին իրենց տեղը ցույց տանք»,– նշել է Լիբերմանը։

7or.am