Լրահոս

03.12.2016 07:55


Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների միջազգային օրն է

Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների միջազգային օրն է

Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների միջազգային օրն է։ Այն հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1992թ-ին։

2007թ-ի մարտի 30-ին Նյու Յորքում կայացավ Հաշմանդամ անձանց իրավունքների կոնվենցիայի ստորագրման հանդիսավոր արարողությունը։ Փաստաթուղթը ստորագրեց աշխարհի 81 երկիր՝ այդ թվում նաև Հայաստանը։ Կոնվենցիան ներառում է 50 հոդված, որոնք ուղղված են հաշմանդամների իրավունքների պաշտպանությանը և խրախուսմանը, նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքի վերացմանը, աշխատանքի, առողջապահության, կրթության և հասարակության կյանքին լիարժեք մասնակցության իրավունքների ապահովմանը, արդարադատության մատչելիությանը, անձնական անձեռնմխելիությանը, չարաշահումներից և շահագործումից ազատմանը, ազատ տեղաշարժմանը, անհատական շարժունակությանը և այլն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը