Կարծիք

02.12.2016 16:05


Ծայրից ծայր սուտ տեղեկատվություն է հրամցվել հանրությանը

Ծայրից ծայր սուտ տեղեկատվություն է հրամցվել հանրությանը

Հայաստանյան որոշ մամուլի միջոցների գործունեությունը «հիացմունքի» և քմծիծաղի տեղիք է տալիս։ Սկզբում գրեցին, թե, իբր, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը նախընտրական դաշինք կազմելու նպատակով բանակցում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ, թե, իբր, համաձայնությունը կայացել է, թե, իբր, հենց այդ պատճառով «Ազատ դեմոկրատների» փոխնախագահը լքել է այդ կուսակցությունը։
Հիմա էլ տարածում են, թե, իբր, դաշինքը չի կայացել, քանի որ ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ համաձայն չէ։
Ուշագրավն այն է, որ այս երկու իրար հակասող լուրերը տպում է նույն լրատվամիջոցը՝ հղում անելով իր «հավաստի աղբյուրներին»։
Ուշագրավ է նաև այն, որ այդ «հավաստի լուրերը» պարտաճանաչորեն տարածում են այլ լրատվամիջոցները։
Իրականությունն այն է, որ «Ազատ դեմոկրատների» հետ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը դաշինք կազմելու բանակցային գործընթացի մեջ չի մտել։ Այսինքն՝ ծայրից ծայր սուտ տեղեկատվություն է հրամցվել հանրությանը։
Նկատենք, որ նմանատիպ «լրատվական» գործունեությունը նախ և առաջ անհարգալից վերաբերմունք է ընթերցողի նկատմամբ։
Ինչ վերաբերում է ՀԱՄԱԽՄԲՄԱՆԸ և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը, ապա կան փոխհարգալից վերաբերմունք և նորմալ հարաբերություններ։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամուլի խոսնակ

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը