Աշխարհ

02.12.2016 12:30


Արտասահմանյան հատուկ ծառայությունները կիբերհարձակումներ էին ծրագրել ՌԴ ֆինանսական համակարգի վրա

Արտասահմանյան հատուկ ծառայությունները կիբերհարձակումներ էին ծրագրել ՌԴ ֆինանսական համակարգի վրա

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ արտասահմանյան հատուկ ծառայությունները կիբերհարձակումներ էին պատրաստում ՌԴ–ի ֆինանսական համակարգերն ապակայունացնելու նպատակով։ Այս մասին ասվում է ԱԴԾ մամլո հաղորդագրությունում։

Ընդ որում, նշվում է, որ կիբերհարձակումների խմբակային կենտրոնները տեղակայված են Նիդեռլանդներում և պատկանում են ուկրաինական «BlazingFast» ընկերությանը։

Հարձակումը ծրագրվել էր 2016թ. դեկտեմբերի 5–ից։ Այն պետք է ուղղորդվեր զանգվածային SMS–հաղորդագրություններով և սոցիալական ցանցերում սադրիչ հրապարակումներով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը