Լրահոս

02.12.2016 10:45


Անկարան վավերացրել է Մոսկվայի հետ կնքած «Թուրքական հոսքի» համաձայնագիրը

Անկարան վավերացրել է Մոսկվայի հետ կնքած «Թուրքական հոսքի» համաձայնագիրը

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել «Թուրքական հոսք» գազամուղի կառուցման միջկառավարական փաստաթղթին։ Քվեարկությունը տեղի է ունեցել անցյալ գիշեր։

Քվեարկությանը մասնակցել է 223 պատգամավոր, որից 210–ը կողմ է եղել այդ որոշմանը։ Իրականում համաձայնությունը հավանություն էր ստացել խորհրդարանի կողմից դեռևս նոյեմբերի 29–ին։ Այս մասին հայտնում է «Milliyet» թերթը։

Գազատարը Սև ծովով հասնելու է մինչև Թուրքիայի եվրոպական հատված՝ Հունաստանի հետ սահման։ Փաստաթղթով նախատեսվում է Սև ծովի հատակով անցնող մագիստրալային գազատարի երկու ճյուղի կառուցում՝ յուրաքանչյուրը 15,75 մլրդ խորանարդ մետր հզորությամբ: Մի ճյուղով գազը կմատակարարվի թուրքական շուկա, 2–րդով՝ Թուրքիայի տարածքով՝ եվրոպական երկրներ։

Ծովային մասը կազմելու է 910 կմ, իսկ ցամաքով անցնող հատվածը՝ 180 կմ։

Համաձայնագրին պետք է հավանություն տա նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչից հետո այն ուժի մեջ կմտնի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը