Աշխարհ

02.12.2016 10:05


Գիտնականները հաստատել են կապարյա գրքերի իսկությունը, որոնցում նշված է Հիսուսի անունը

Գիտնականները հաստատել են կապարյա գրքերի իսկությունը, որոնցում նշված է Հիսուսի անունը

Սուրեյի համալսարանի բրիտանացի ֆիզիկոսներին հաջողվել է ապացուցել 2000-ամյա կապարյա գրքերի իսկությունը, որոնցում հիշատակվում է Հիսուսի անունը: Այս մասին հայտնում է «The Daily Mail»–ը։

Այդ գրքերը 2008թ. Հորդանանում հայտնաբերվել էին բեդուին Հասան Սոդանի կողմից։ Տեքստում, որը գրված է Կապարի թիթեղների վրա, հիշատակվում են նաև Հակոբ, Պետրոս ու Հովհաննես առաքյալների անունները։

Ֆիզիկոսներ Ռոջեր Ուեբբի ու Քրիս Հեյնեսի կողմից իրականացված ձուլվածքի քիմիական անալիզի արդյուքնում պարզվել է, որ նույնատեսակ քիմիական կազմ ունեն նաև մոտավորապես 2000 տարեկան հին եգիպտական թիթեղները, որոնք հնագետները հայտնաբերել էին Անգլիայի Դորսեթ կոմսությունում։

Հետազոտողները վստահ են, որ Անգլիայում ու Հորդանանում հայտնաբերված թիթեղները պատրաստված են եղել մոտավորապես նույն ժամանակահատվածում, քանի որ բացի շատ նման կազմից՝ նաև կորոզիայի նույնատեսակ հետքեր ունեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը