«ՄԱԿ-ի և Միացյալ Նահանգների հետ համագործակցությամբ` Եվրոպական միությունը դրական արձագանքեց ընտրական բարեփոխումների փաթեթի իրականացմանը ֆինանսական օժանդակություն տրամադրելու ՀՀ կառավարության խնդրանքին: Եվրոպական միության կողմից տրամադրվող մինչև 7մլն եվրո ֆինանսավորմամբ կլրացվի առկա ֆինանսական ճեղքվածքը՝ թույլ տալով սահուն կերպով իրականացնել ընտրական բարեփոխումների շուրջ ձեռք բերված համաձայնությունը: Գերմանիայի և Միացյալ Թագավորության կողմից տրամադրվող ֆինանսավորման հետ միասին, եվրոպական աջակցությունը կկազմի ընտրական գործընթացների համար տրվող ֆինանսական ընդհանուր օժանդակության 90 տոկոսը»,- նշված է ԵՄ պատվիրակության տարածած հաղորդագրության մեջ:
Եվրոպացիների ու ամերիկացիների այս բարեգործությունը նույնն է, թե գայլին դնես գառանը պահակ: Տվյալ դեպքում գայլն ընտրակեղծարարներն են, իսկ գառը՝ քվեատուփը:
Ընտրական գործընթացների ֆինանսավորման 90 տոկոսը լուծված է, և շուտով այդ հսկայական գումարներն իշխանությունը կդնի իր ջեբը՝ խոստանալով «անբիծ» ընտրություններ անցկացնել: Բայց դե, ավելի քան ծանոթ ենք գործող իշխանության՝ ընտրություններ կազմակերպելու և անցկացնելու «ձեռագրին»: Այնպես որ, եթե մի բան կազմակերպում է իշխող ուժը, ապա դա նշանակում է ցանկացած գործընթացի աղավաղում և այլանդակում: Ուրիշ ոչինչ:
Նոր Ընտրական օրենսգրքի «տառին ու ոգուն» համապատասխան ընտրություններ անցկացնելու մասին բարձրագոչ ճառեր շատ ենք լսել, իսկ «արդյունքը» եղել է տոկոսխփոցին: Ապրիլին էլ հազիվ թե այդ «ձեռագրի» փոփոխություն տեսնենք: «Փոփոխությունն» այն է, որ այս անգամ արտաքին ֆինանսավորումը բոլ-բոլ է: Ոչ մի կասկած, որ այդ 7 միլիոն եվրոն հետագայում այլ կերպ արտահայտված կտեսնենք՝ վերնախավի անշարժ ու շարժական կապիտալի բազմապատկման տեսքով: Պարզ է՝ մի քիչ իրենց կոոպերատիվ «Գելափին» փող կտան, մի քիչ դիտորդներին կկերակրեն, մի քիչ թուղթը շատ կգնեն, որ, իբր, ընտրացուցակները հրապարակեն: Բայց, մեծ հաշվով, ամեն ինչ կընթանա բոլորիս հայտնի սցենարով:
Մնում է զարմանալ, թե ինչպես են հույժ դեմոկրատ երկրներն այս իշխանությանն այդքան գումար վստահում, երբ ավելի քան քաջատեղյակ են ընտրական գործընթացի կազմակերպիչների հմտություններին և հնարամտությանը:
Գայլին դրել են գառանը պահակ
Իշխանության ձեռքն ահագին փող է հայտնվում:

Կիմա Եղիազարյան