Աշխարհ

01.12.2016 17:40


Սիրիական ընդդիմությունը ՌԴ հետ գաղտնի բանակցել է Անկարայում

Սիրիական ընդդիմությունը ՌԴ հետ գաղտնի բանակցել է Անկարայում

Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան հաստատել է, որ գաղտնի բանակցություններ է վարել ՌԴ ներկայացուցիչների հետ Անկարայում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»։

«Հանդիպումները տևել են 3 օր և կայացել են Թուրքիայի միջնորդությամբ, մեծ զգուշությամբ, մասնակցել են այնպիսի խմբավորումներ, որոնց վրա Թուրքիան կարող է ինչ–որ կերպ ազդել»,–ՌԻԱ «Նովոստիին» հայտնել է ընդդիմադիրների կոալիցիայի անդամ Սամիր Նաշարը՝ հավելելով, որ չգիտի, թե ովքեր են ներկայացրել Մոսկվան ու Անկարան։

Ընդդիմադիրը պատմել է, որ մասնակիցները փորձել են Հալեպի իրավիճակը կարգավորելու համար ծրագիր մշակել՝ Սիրիայի հարցով ՄԱԿ–ի հատուկ բանագնաց Սթաֆֆան դե Միսթուրայի առաջարկությունների հիման վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը