Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են ԼՂ հակամարտությունը
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում տեղի ունենացած ռուս-թուրքական համատեղ ռազմավարական պլանավորման խմբի 5-րդ ժողովից հետո դռնփակ առանձնազրույց են ունեցել:
«Haberler»–ի փոխանցմամբ՝ հանդիպումից հետո նրանք հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։
Չավուշօղլուն տեղեկացրել է, որ իր ռուս գործընկերոջ հետ քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք խնդիրներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը:
«Այսօր տարածաշրջանային հարցերն էլ քննարկեցինք: Իրականում եթե Ռուսաստանը և Թուրքիան միասին գործեն, շատ հարցեր իրենց լուծումը կգտնեն: Ես տեղեկատվություն տրամադրեցի Կիպրոսում եղած վերջին զարգացումների մասին: Այդ հարցում Ռուսաստանի աջակցությունը կարևոր է: Ռուսաստանը ջանքեր է գործադրում ղարաբաղյան հարցի և առհասարակ Ադրբեջանի ու Հայաստնանի միջև առկա խնդիրների լուծման ուղղությամբ: Մենք ողջունում ենք ու սատարում այդ ջանքերը: Պատրաստ ենք ունենալ նաև մեր ներդրումը»,- նշել է թուրք նախարարը։

7or.am