Հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել: Ինչի՞ հետևանք կարող է լինել հացի ծավալների նվազումը: Մենք բոլորս լավ գիտենք, որ հացն այն բացառիկ ու միակ սննդատեսակն է, որ մեծ թե մանուկ, աղքատ թե հարուստ, օգտագործում են, և նորություն չեմ ասի՝ հայերս սննդատեսակներից հացն ամենաշատն ենք օգտագործում: Եվ ի՞նչ է ստացվում, որ այսօր պաշտոնական թվերով հացի արտադրության ծավալները նվազել են, այսինքն՝ սպառողական շուկան կրճատվում է, և ստացվում է հետևյալ պատկերը՝ ինչքան քիչ մարդ՝ այնքան հացի քիչ արտադրանք:
Հացի ծավալների նվազումը բացառապես կապված է մարդկանց քանակի նազման կամ, ավելի վատ, ծայրահեղ աղքատների թվի ավելացման հետ:
Այլ բնութագիր չկա: Հացի արտադրության ծավալների նվազումը չունի ոչ մի արդարացում: Այն ուղիղ համեմատական է արտագաղթի տեմպերի պահպանմանն ու մարդկանց գնողունակության անկմանը. մարդիկ սկսել են անգամ հաց գնելու հարցում խնայել, քիչ գնել, կամ այն մարդիկ, ովքեր միայն ցամաք հացով էին «յոլա» գնում, այժմ դա էլ չեն կարողանում հասցնել:
Հ.Գ. Երբ ՀՀԿ-ի 16-րդ համագումարին Սերժ Սարգսյանը հպարտ կանգնած թվում էր, թե ինչ «հաջողությունների» է հասցրել երկիրը, այ սա ուղիղ համեմատական է նրա ասած «Էական» փոփոխություններին, բարեկեցիկ կյանքի ապահովմանը: Այո՛, ճիշտ է Սերժ Սարգսյանը, տարին տարվա վրա մեծ փոփոխություն է տեղի ունենում, մենք գնալով ավելի վատ ենք ապրում, արտագաղթի հոսքը «վիռուսի» պես շատանում է, մենք այսօր հաց գնելու կամ այն խնայողաբար օգտագործելու խնդիրն էլ ունենք: Սրա մասին պետք է խոսել, ոչ թե ասել՝ տեսեք՝ այսօր մարդիկ շուրջօրյա ջուր ու լույս ունեն:
Հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել
Հաց էլ չենք գնում՝ խնայում ենք

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից