Կարծիք

01.12.2016 15:59


Ատում եմ ձմեռը, որը վաղուց դարձել է հարուստի եղանակ

Ատում եմ ձմեռը, որը վաղուց դարձել է հարուստի եղանակ

Միշտ ասել եմ՝ ատում եմ ձմեռը, որը վաղուց դարձել է հարուստի եղանակ, իսկ քյասիբը կարող է ճանկռելով ձմեռը հանել կամ չհանել...
Ատում եմ ամեն ամսի 15-ը, քանի որ ամեն ամիս այդ օրը 15 անգամ բարոյապես սպանվում է մոտ 1 միլիոն ՀՀ աղքատ քաղաքացի, որը չգիտի՝ ինչպես վճարել կոմունալ վարձերը...
Ատում եմ բանկերը, որոնց վարկային տոկոսներից քյասիբ բազմության ճակատագիրն է խեղվում...
Արհամարհում եմ թերուս, անդեմ, անօրեն, թալանչի «ցեղակրոն» պլեբսին, որը զոռբայությամբ դարձել է «առաջին», իսկ ժողովրդին սարքել «հետին»...
Դդմաեմշագլուխ պորտաբույծներին ատելը շատ կլինի...
Պարզապես արհամարհում եմ...
Որովհետև իմ հայրենիքում՝ հենց ի՛մ, քո՛, «հետին» համարվող ժողովրդի հայրենիքում, եթե արհամարհանքի արժանի մի բան կա, դա «ցեղակրոն» պլեբսն է...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը