Կարծիք

01.12.2016 15:25


Ադրբեջանական նավթագազային «Socar» ընկերությունը պատրաստվում է ՀՀ մտնող գազատարը գնել

Ադրբեջանական նավթագազային «Socar» ընկերությունը պատրաստվում է ՀՀ մտնող գազատարը գնել

Ադրբեջանական նավթագազային «Socar» ընկերությունը պատրաստվում է Հայաստան մտնող գազատարը գնել։ Անկեղծ ասած, որ սա կարդացի, չհավատացի, տարբեր կայքերով ստուգեցի, բայց կարծես թե իրականություն է։ Լավ, այս ո՞ւր ենք հասել։ Բայց ինչի՞ չգնի։ Եթե Հայաստանի իշխանությունները թքած ունեն ռազմավարական նշանակություն ունեցող այդ էներգետիկ ուղու վրա, ապա Ադրբեջանը փայլուն օգտվում է մեր իշխանությունների անտարբերությունից։

Հիմա պատկերացրեք, որ գործարքը կայանա։ «Socar»-ն էլ պետական ձեռնարկություն է, և նավթագազային այդ ընկերության եկամուտները համալրում են Ադրբեջանի պետական բյուջեն։ Եվ եթե նույնիսկ Իլհամ Ալիևը «բարեգութ» գտնվի ու պարզապես Հայաստանի գազը չանջատի, ապա Վիգեն Սարգսյանի «ազգ-բանակը» շատ հետաքրքիր զարգացում կստանա, ու կստացվի, որ հայ ժողովուրդը ոչ միայն հայկական բանակն է պահում, այլ նաև ֆինանսավորում է մեր հակառակորդ պետության՝ Ադրբեջանի Զինված ուժերը։

Մեր վճարած փողերով Ադրբեջանը կարող է նոր զենք գնել կամ հոգալ բանակի այլ ծախսեր։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը