Քաղաքական

01.12.2016 14:46


Ըստ Հ.Սահակյանի՝ իրենք սաունաներ չեն գնում, հարսանիքի գնացածների փոխարեն էլ չեն քվեարկի

Ըստ Հ.Սահակյանի՝ իրենք սաունաներ չեն գնում, հարսանիքի գնացածների փոխարեն էլ չեն քվեարկի

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն այսօր լրագրողներին ասել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նոր նախագծի ընդունումից հետո խորհրդարանը բոլոր առումներով դառնալու է թիվ մեկ քաղաքական թատերաբեմը:

Ինչ վերաբերում է այն կետին, որ խմբակցության ղեկավարին թույլատրվում է լիազորագրի առկայության դեպքում քվեարկել բացակա պատգամավորի փոխարեն, և մտավախություն կա, որ, օրինակ, վետերոկներում կամ սաուանաներում ժամանակ անցկացնող պատգամավորների փոխարեն դա կարվի, Հ.Սահակյանը պնդել է.

–Սաունաներ չենք գնում։ Իսկ եթե գնացել է, ենթադրենք, հարազատի, բարեկամի հարսանիքին, այդ պարագայում նրա փոխարեն քվեարկություն չի լինի։

Հ.Սահակյանն ընդգծել է, որ խմբակցության ղեկավարը պատգամավորի փոխարեն կքվեարկի միայն այն դեպքում, երբ վերջինն իր պաշտոնեական լիազորությունները կատարելու պատճառով է բացակայում նիստից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը