«Արմենիա» ավիաընկերության բաժնետեր. «Հայաստանում հանցավոր մրցակցություն է»
Դեկտեմբերի 1–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Արմենիա» ավիաընկերության բաժնետեր Թամազ Գաիաշվիլին ասել է, որ մեկ տարվա ընթացքում ավիաընկերությունը բազմաթիվ խնդիրներ է ունեցել, և բազմաթիվ նախատեսված թռիչքներ չեն իրականացրել, այդ թվում՝ դեպի Թել Ավիվ, Դուբայ և մի քանի այլ ուղղություններով։
Գաիաշվիլին հավելել է, որ այսօրվա դրությամբ՝ դադարեցվել են նաև դեպի Ռուսաստան մի շարք չվերթները՝ ոչ հավասար մրցակցային պայմանների պատճառով։
«Արմենիա» ընկերության բաժնետեր, փոխտնօրեն Ռոբերտ Օգանեսյանն էլ տեղեկացրել է է, սակայն, որ դեկտեմբերի 24-ից վերականգնվելու են ամենօրյա չվերթները Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ։
Խոսելով խնդիրներից՝ Գաիաշվիլին նկատել է, որ Հայաստանում գործում են անհավասար պայմաններ ազգային փոխադրողների համար։
–Հայաստանում ոչ թե անհավասար, այլ ավելին՝ հանցավոր մրցակցություն է: Մենք հավասար մրցակցությունից չենք վախենում, ավելին՝ կողմ ենք,– ասել է նա։

7or.am