Քաղաքական

01.12.2016 14:30


Մեծամասնական պատգամավորներից 26–ն այս 4 տարիների ընթացքում ամբիոնին չի մոտեցել

Մեծամասնական պատգամավորներից 26–ն այս 4 տարիների ընթացքում ամբիոնին չի մոտեցել

Դեկտեմբերի 1–ին լրագրողների հետ զրույցում «ԱԺ մոնիթորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը հայտնել է, որ նախորդ 4 տարիների և խորհրդարանի 9 նստաշրջանների ընթացքում ԱԺ մեծամասնական 41 պատգամավորներից միայն 15–ն է ելույթ ունեցել կամ հարցեր տվել։

–Մեծամասնականներից 26–ն առհասարակ այս 4 տարիների ընթացքում ամբիոնին չի մոտեցել,–ասել է Լուսինե Վասիլյանը։

Նա նկատել է, որ օրենսդրական գործունեության առումով վիճակն առավել անմխիթար է եղել, երբ փորձել են հասկանալ, թե ինչ նախաձեռնություններով են հանդես եկել մեծամասնական պատգամավորները։

41 պատգամավորների 63%-ի անունը որևէ օրենսդրական նախաձեռնության տակ չի եղել,- ասել է «ԱԺ մոնիթորինգ» ծրագրի ղեկավարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը