Կարծիք

01.12.2016 13:20


Երբ Հանրապետականը խոսում է ժողովրդավարությունից, հիշում եմ Քադդաֆֆիի ելույթը ՄԱԿ-ում

Երբ Հանրապետականը խոսում է ժողովրդավարությունից, հիշում եմ Քադդաֆֆիի ելույթը ՄԱԿ-ում

Ամեն անգամ, երբ Հանրապետականը խոսում է ժողովրդավարությունից, հիշում եմ Քադդաֆֆիի ելույթը ՄԱԿ-ում, որտեղ նա խոսում էր ժողովրդավարությունից, բայց մարդկանց բանտում էր պահում իր հետ համաձայն չլինելու համար:

Հիմա Հանրապետականն իր ծրագրով հայտարարել է՝ «ամենաարդյունավետ քաղաքական համակարգը, որն ի զորու է լիարժեք պաշտպանել իր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բազմակարծության վրա հիմնված ժողովրդավարությունն է...», ու պետք է Հանրապետականին բացատրել, որ ժողովրդավարությունը հիմնված է ազատ և արդար ընտրությունների վրա, և միայն ազատ ու արդար ընտրություններով ընտրված իշխանությունը կարող է լիարժեք պաշտպանել քաղաքացու իրավունքներն ու ազատությունները:

Պատմության մեջ չկա մի իշխանություն, որն ընտրակեղծիքների միջոցով եկել է իշխանության, բայց և լիարժեք պաշտպանել է քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Թրենդային թեմաների մեջ լինելու ցանկությունը դեմագոգիայի ամենահզոր աղբյուրն է:

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը